21 դեկտեմբերի 2010 - 16:51 AMT
Արմեն Մովսիսյանը շնորհավորել է էներգետիկներին մասնագիտական տոնի առթիվ

Ավանդաբար դեկտեմբերի 22-ին Հայաստանում իրենց մասնագիտական տոնն են նշում էներգետիկները : Դեկտեմբերի 21-ին, ելույթ ունենալով Երևանում կայացած տարեկան ամփոփիչ մամլո ասուլիսում, երկրի գլխավոր էներգետիկ Արմեն Մովսիսյանը շնորհավորել է էներգետիկներին մասնագիտական տոնի առթիվ: «Մաղթում եմ բոլորին երջանկություն, անխափան աշխատանք և նորանոր նվաճումներ երկրի էներգետիկ անվտանգության բարձրացման գործում»,-ասել է նա: