21 դեկտեմբերի 2010 - 18:13 AMT
Թուրքական ԶԼՄ-ները, առաջ անցնելով իրադարձություններին, հաղորդում են, թե Հայոց ցեղասպանության մասին բանաձևը չի ընդգրկվել Ներկայացուցիչների պալատի օրակարգում

Մինչ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդլայնված նիստի բացումը հաշված ժամեր են մնացել, սակայն թուրքական ԶԼՄ-ները արդեն տեղեկատվություն են տարածել այն մասին, որ 252 բանաձևը Հայոց ցեղասպանության մասին չի ընդգրկվել Ներկայացուցիչների պալատի օրակարգում:

CNN-Turk-ը հաղորդում է, որ բանաձևը չի ընդգրկվի Պալատի պաշտոնական օրակարգում:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, Երևանի ժամանակով ժամը 8-ին արդեն պարզ կլինի, ընդգրկվել է բանաձևը Կոնգրեսի օրակարգում, թե ոչ: