21 դեկտեմբերի 2010 - 20:33 AMT
Հայաստանի Աջակցության խմբի համանախագահները կոչ են անում քվեարկության առաջադրել 252 բանաձևը

Հայաստանի Աջակցության խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունն ու Էդ Ռոյսը նամակ են տարածել ԱՄՆ Կոնգրեսում, որով կոչ են անում քվեարկության առաջադրել Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ԱՀԴՀ), Կոմիտեի ակտիվիստներն աշխատում են հարյուրավոր կոնգրեսականների հետ, որպեսզի դեկտեմբերի 21-ին պարտադիր քվեարկության առաջադրեն բանաձևը: