21 դեկտեմբերի 2010 - 20:41 AMT
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Դեկտեմբերի 22-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ: Այցի շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետի և ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր:

Վարչապետի գլխավորածկառավարականպատվիրակության կազմումեն ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: