22 դեկտեմբերի 2010 - 14:26 AMT
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, վարչապետը մեկօրյա այցի շրջանակներում կհանդիպի իր պաշտոնակից՝ ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպմանը կքննարկվեն երկկողմ տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր:

Հայկական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, հաղարդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: