22 դեկտեմբերի 2010 - 14:40 AMT
Հայաստանի քաղաքաշինության նախարարը մտադիր է Ամանորը դիմավորել Ձմեռ պապի կերպարում

Հայաստանում տեղի ունեցած կադրային փոփոխությունների ֆոնի վրա ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը հայտարարել է, որ վերադասավորումները իր վրա չեն անդրադառնա: «Կան հստակ նպատակներ, եթե մենք դրանց չհամապատասխանենք, ապա չենք աշխատի»,-ասել է նա՝ հանդես գալով դեկտեմբերի 22-ի ամփոփիչ մամլո ասուլիսում:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ է խնդրել նախարարը Ձմեռ պապից՝ Վարդան Վարդանյանը ազնվորեն պատասխանեց. «Ես ոչինչ չեմ խնդրել Ձմեռ պապից, քանի որ ես 4 թոռ ունեմ և սպասում եմ, թե ինչ են նրանք ինձանից խնդրելու»,-ասել է նա: