22 դեկտեմբերի 2010 - 16:21 AMT
«ՀայՌուսգազարդի» բնական գազի ներկրման լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2012թ. հունվարի 1-ը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դեկտեմբերի 22-ի որոշմամբ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ –ին տրամադրված բնական գազի ներկրման լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2012թ. հունվարի 1-ը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Ընկերությունը Հայաստանի տարածքում ռուսական գազի ներկրման ու իրացման մենաշնորհատեր է: