22 դեկտեմբերի 2010 - 16:24 AMT
«ՌուսՀիդրոն» ձեռք կբերի Հայաստանի Սևան-Հրազդան ՀԷԿ կասկադը

«ՌուսՀիդրո» ԲԲԸ խոշորագույն ռուսական էներգետիկ ընկերությունը նախատեսում է շուտով ավարտել Հայաստանի Սևան-Հրազդան ՀԷԿ կասկադի ձեռքբերման գործարքը, որը պատկանում է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին: «Մենք քաղաքավարի կերպով պայմանավորվել ենք «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի գործընկերների հետ, որ նրանք ավելի շատ մասնագիտանալու են ջերմային կայանների վրա: Հուսով եմ, որ առաջիկայում ավարտելու ենք այդ ակտիվի ձեռքբերման գործարքը»,- «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ասել է «ՌուսՀիդրոյի» կառավարման նախագահ Եվգենի Դոդը:

Նրա խոսքերով, համալիր վերակառուցման ծրագիրը համաձայնեցվել է Հայաստանի կառավարության հետ դեռ երեք տարի առաջ: Ինչ վերաբերվում է ներդրումների ծավալին, ապա այն կազմելու է շուրջ 640 մլն եվրո: «Դա մեր պրոֆիլն է, ուստի մեզ համար սա հետաքրքրիր օբյեկտ է, առավել ևս, Հայաստանը մենք գիտենք, վաղուց աշխատել ենք այնտեղ»,- ասել է Եվգենի Դոդը: