22 դեկտեմբերի 2010 - 18:22 AMT
ՖԻԴԵ-ի վարպետի կոչում է շնորհվել Եվրոպայի Մ16 առաջնության արծաթե մեդալակիր Կարեն Հ. Գրիգորյանին

Շախմատի միջազգային ֆեդերացիան ՖԻԴԵ-ի վարպետի կոչում է շնորհել Եվրոպայի Մ16 առաջնության արծաթե մեդալակիր Կարեն Հ. Գրիգորյանին, ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածուի կոչում` Եվրոպայի Մ8 առաջնության արծաթե մեդալակիր Շանթ Սարգսյանին:

Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում սկսված փառատոնի գլխավոր մրցաշարի առաջին տուրում Զավեն Անդրիասյանը հաղթեց միջազգային վարպետ Յոշանան Աֆեկին (Իսրայել), Վահե Բաղդասարյանը` գրոսմայստեր Մարկ Բլուվշտեյնին (Կանադա): Իր ելույթը հաղթանակով սկսեց նաեւ C մրցաշարում հանդես եկող Աննա-Մայա Ղազարյանը (Հոլանդիա):

Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը (Ֆրանսիա) Վանդովրում անցկացվող օփենում վեց տուրից հետո վաստակել է 5,5 միավոր եւ միանձնյա գլխավորում է աղյուսակը:

Մինչեւ մրցաշարի ավարտը մնում է երեք տուր: