22 դեկտեմբերի 2010 - 18:27 AMT
Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ «ռուսական բիզնեսն իրեն Հայաստանում լավ կզգա»

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ Հայաստանը բարենպաստ պայմաններ կստեղծի երկրում ռուսական բիզնեսի համար, ինչը թույլ կտա երկու երկրներին ավելի արդյունավետ զարգացնել համագործակցությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Մենք հույս ունենք, որ Ձեր և ՀՀ նախագահի աջակցությամբ մեր բիզնեսն իրեն լավ կզգա, և համատեղ ջանքերով մեզ կհաջողվի հատել համագործակցության նոր սահմաններ»,- ասել է Պուտինը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` ընդունելով նրան Կոնստանտինյան պալատում: Պուտինի խոսքերով, չնայած ճգնաժամի ընթացքում բարդ պայմաններին, «ոչ մի ռուսական ընկերություն Հայաստանից չի գնացել»:

Նա երկու երկրների հարաբերությունները «յուրահատուկ է անվանել տարբեր ոլորտներում, թե քաղաքականության, թե ռազմական փոխազդեցության»: