22 դեկտեմբերի 2010 - 19:14 AMT
Հայաստանում 2011-ին կարող է անցկացվել օպերային փառատոն

Մեր նպատակն է ստեղծել բարձրակարգ օպերա և հանել այն միջազգային ասպարեզ: Բացի դրանից, ցանկալի կլիներ ընդլայնել օպերայի և բալետի թատրոնի խաղացանկը»,- դեկտեմբերի 22-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Նրա խոսքերով, «Աիդա» օպերայի բեմադրումը, որի պրեմիերան կայանալու է դեկտեմբերի 23-ին, տարվա ամենավառ մշակութային իրադարձություններից է:

«Մենք նույնիսկ նախատեսում ենք հաջորդ տարի անցակցնել օպերայի փառատոն, թեև դա դեռ զուտ գաղափար է»,- ասել է նախարարը:

Աիդայի պարտիան կատարելու համար հրավիրվել է Հայաստանի ժողովրդական արտիստ, սոպրանո Հասմիկ Պապյանը, որը համաշխարհային հռչակ է վայելում: Նա բնակվում է Ավստրիայում և Հայաստան է ժամանելու հատուկ այդ բեմադրությանը մասնակցելու համար: Ռադամեսի դերում հանդես է գալու Մյունխենի օպերային թատրոնի մենակատար, ազգությամբ վրացի, տենոր Գեորգի Օնիանին:

«Աիդա» օպերայում հանդես են գալու նաև օպերային թատրոնի մենակատարներ Մարինե Դեինյանը, Մագդա Մկրտչյանը, Աննա Մնացականյանը, Լիլիթ Սողոմոնյանը, Ռուբեն Նուրիջանյանը և Սարգիս Աղամալյանը:

Նախագծի հովանավորներն են Հայաստանի մշակույթի նախարարությունը, գլխավոր գործընկերն է` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը: Նախագիծն իրականացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո: