23 դեկտեմբերի 2010 - 16:00 AMT
Հայաստանի խորհրդարանում տեղի են ունեցել լսումներ ԳԱԱ մասին օրինագծի վերաբերյալ

Հայաստանի Ազգային ժողովում տեղի են ունեցել «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» և «Գիտական ու գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի շուրջ լսումներ: Լսումներին ներկա էին ՀՀ ԳԱԱ ղեկավար կազմն ու աշխատակիցները:

Լսումների ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Նա ներկայացրել է առկա իրավիճակը ԳԱԱ-ում, կառույցի ժողովրդավարականացման ու ակադեմիայի աշխատակիցների սոցիալական ապահովմանն առնչվող հարցեր: «Բոլոր մեր դիտողություններն ու քննարկումները կօգնեն մշակել օրենքը, որը նպաստում է այնպիսի տնտեսության զարգացմանը, որը հիմնված կլինի գիտելիքի վրա»,-ասել է ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: