23 դեկտեմբերի 2010 - 16:49 AMT
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2011 թվականի պետբյուջեի կատարումն ապահովելու միջոցառումների ժամանակացույցին

Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 23-ի նիստում հավանություն տվեց 2011 թվականի պետբյուջեի կատարումն ապահովելու միջոցառումների ժամանակացույցին: Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

Դեկտեմբերի 22-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց «Հայաստանի 2011թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքը, որն Ազգային Ժողովի կողմից ընդունվել էր դեկտեմբերի 9-ին:

2011 թվականի պետբյուջեի համաձայն, ծախսերը կգերազանցեն 1 տրլն 1 մլրդ դրամը, իսկ եկամուտները` 852 մլրդ դրամ: