23 դեկտեմբերի 2010 - 19:15 AMT
«Արմավիան» պարբերական չվերթներ կկատարի Վենետիկ «Ամառ 2011» չվացուցակի ժամանակահատվածում

«Արմավիա» ավիաընկերությունը տեղեկացնում է, որ պարբերական չվերթներ կկատարի Վենետիկ «Ամառ 2011» չվացուցակի ժամանակահատվածում: Այդ մասին հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Երևան-Վենետիկ-Երևան ուղղությամբ չվերթները կկատարվեն երկուշաբթի և շաբաթ օրերին: Երևանից թռիչքը երևանյան ժամանակով կլինի 07:30-ին: