23 դեկտեմբերի 2010 - 19:49 AMT
Վիկտոր Իվանով. Թմրանյութերի տարանցումը Ադրբեջանի տարածքով ապակայունացնում է իրավիճակը Հյուսիսային Կովկասի երկրներում

«Թմրանյութերի տարանցումը Իրանի, Ադրբեջանի և մերձկասպյան այլ պետությունների տարածքով Հյուսիսային Կովկասի երկրներ սնուցում է ահաբեկիչների ակտիվությունը»,-հայտարարել է ՌԴ թմրանյութերի շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովը: Ըստ նրա, հանցավորության ու ահաբեկիչների ակտիվացման աճը կապված է առաջին հերթին Կասպից ավազանի երկրների տարածքով Կովկաս աֆղանական հերոինի ու հաշիշի առաքմամբ»,-ասել է Իվանովը, հաղորդում է «Ինտերֆաքսը»: