23 դեկտեմբերի 2010 - 20:03 AMT
Բակո Սահակյանը մասնակցել է ՀՅԴ հիմնադրման 120-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

Արցախի Հանրապետության նախագահԲակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին Ստեփանակերտի երիտասարդության և մշակույթի պալատում մասնակցել է Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) հիմնադրման 120-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: