23 դեկտեմբերի 2010 - 21:34 AMT
Երևանում կայացավ «Աիդա» օպերայի պրեմիերան

Դեկտեմբերի 23-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերայի պրեմիերան: Աիդայի պարտիան կատարելու համար հրավիրվել է աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը, Ռադամեսի դերում հանդես է եկել ազգությամբ վրացի, տենոր Գեորգի Օնիանին: Իտալացի Մարիո Կորրադիի բեմադրած «Աիդան» ընդգրկվելու է Օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնական խաղացանկում:

Պրեմիերային ներկա են գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենյան Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, հասարակական և քաղաքական գործիչներ;

Նախագծի կազմակերպիչն է ՀՀ մշակույթի նախարարությունը, գլխավոր գործընկերն է` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը: