24 դեկտեմբերի 2010 - 15:15 AMT
ՀՅԴ. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը դարձել է Անկարայի քմահաճույքի պատանդը

Անցնող տարում լավ տրամադրության առիթները այնքան էլ շատ չէին: Տնտեսական անկումն երկրում խորացավ, կտրուկ աճեց աղքատությունը և բնակչության արտագաղթը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը դարձել է Անկարայի քմահաճույքի պատանդը: «Թուրքիան շարունակում է որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման առաջ քաշել ղարաբաղյան կարգավորումը և հարկավոր է առնվազն կույր լինել, չնկատելու համար դա»,-ասել է Արտյուշա Շահբազյանը: