24 դեկտեմբերի 2010 - 15:21 AMT
2011թ. հունվարի 17-ից «Արմավիան» կանոնավոր չվերթ է բացում դեպի Բրատիսլավա

2011թ. հունվարի 17-ից «Արմավիան» կանոնավոր չվերթ է բացում Երևան-Բրատիսլավա-Երևան ուղղությամբ:

Ինչպես նշվում է ընկերության մամլո ծառայության մեջ, չվերթը կիրականացվի ամեն երկուշաբթրի (ձմեռային չվացուցակով) տեղի ժամանակով 21:20-ին:

Ավելին, «Ամառ 2011» չվացուցակով «Արմավիան» կավելացնի Երևան-Բրատիսլավա-Երևան ուղղությամբ չվերթերի քանակը՝ մինչև շաբաթական 2 անգամ: Չվերթը կիրականացվի ամեն երկուշաբթի և ուրբաթ 22:45 Երևանի ժամանակով: