24 դեկտեմբերի 2010 - 15:47 AMT
ՀՀ նախագահին կից վերահսկողական ծառայությունը դժգոհ է կառավարական բարեգործական հանձնաժողովի աշխատանքից

ՀՀ կառավարությանն առընթեր գործող բարեգործական հանձնաժողովը որպես «բարեգործական» է որակավորել այն գործարքները, որոնք արդեն իրականացվել են մասամբ կամ ամբողջությամբ: Այդ մասին դեկտեմբերի 24-ին ամփոփիչ մամլո ասուլիսում հաղորդել է ՀՀ նախագահին կից վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը:

Նրա խոսքերով, օրենսդրությամբ նախատեսվում է որակավորել նման գործարքները մինչև դրանք կնքելը, հանձնաժողովը խախտել է իր պարտավորությունները: «Դրա տակ թաքնվում է հարկերից ազատվելու հնարավորությունը»,- նշել է նա: Բացի դրանից, բարեգործական հանձնաժողովը պարտավոր է պահել ծախսված միջոցների գրանցամատյան, որոնք ազատված են հարկերի վճարումից, և վերահսկել կնքված պայմանագրերը, որպեսզի որպես «բարեգործական» որակավորված գործարքում չլինի արձանագրված գումարի գերազանցում:

Դրա հետ կապված` նա հավելել է, որ վերահսկողական ծառայությունը տվյալ պահին ակտիվ աշխատում է բարեգործության ոլորտում խախտումների բացահայտման ուղղությամբ: