24 դեկտեմբերի 2010 - 16:53 AMT
«Նաիրիտը» դեռևս պարտք է «Հայաստանի էլեկտրական ցանցերին»

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ նկատմամբ Երևանի «Նաիրիտ» քիմիական գործարանի պարտքը մինչ օրս մարված չէ, մամլո ասուլիսում լրագրողներին ասաց ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը:

Նրա խոսքով` օգտագործված էլեկտրաէներգիայի համար ընկերության պարտքը կազմում է 1 մլրդ դրամ, և այդ գումարին որևէ տոկոսներ կամ տուգանք չի գումարվում ուշացման համար: «Այդ գումարն արձանագրված է, և մենք սպասում ենք, մինչև ձեռնարկությունը սկսի աշխատել, կարծում եմ, որ այդ դեպքում նրանց համար խնդիր չի լինի պարտքը մարելը: Այդ գումարը որևէ կերպ չի անդրադառնում մեր ընկերության աշխատանքի վրա»,- ավելացրեց նա: