Սուրբ Ծննդյան տոնը Բաղդադի քրիստոնեական թաղամասերում անցնում է ամենևին էլ ոչ տոնական մթնոլորտում: Ահաբեկչական գործողությունների սպառնալիքի պատճառով եկեղեցիներում չեղյալ է հայտարարել տոնական պատարագը: Վախը իսլամիստների հարձակումներից այնքան շատ է, որ մարդիկ հրաժարվում են տոնածառ գնել և զարդարել, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
«Բոլորն են հիշում հոկտեմբերի 31-ի ողբերգությունը Սուրբ Մարիամի տաճարում, որտեղ զոհվեցին հավատացյալներ ու եկեղեցականներ,-նշում է արքեպիսկոպոս Լուիս Սակկոն:--Ուստի, այս Սուրբ Ծնունդն առաջին անգամ կանցնի առանց Սանտա Կլաուսի, երթերի ու նվերների»: Նմանատիպ իրավիճակ է նաև Իրաքի այլ քաղաքներում՝ Մոսուլում, Քիրկուկում և Բասրայում, որտեղ բնակվում են քրիստոնեկան համայնքները:
Իր հերթին քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանին հայտարարել է, որ պատրաստ է անվտանգ ապաստան տրամադրել Իրաքի բոլոր քրիստոնյաներին: «Քրդստանի դռները բաց են քրիստոնեական համայնքների համար»,-հայտարարել է նա՝ կոչ անելով ԵՄ-ին աջակցել փախստականների տեղավորմանը: