24 դեկտեմբերի 2010 - 19:00 AMT
Մահմուդ Ահմադինեժադ. Իրանը սատարում է բոլոր հակամարտությունների արդարացի լուծմանը

Իրանը սատարում է բոլոր հակամարտությունների արդարացի լուծմանը: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: «Մենք չենք ցանկանում պատերազմ: Մենք կողմ ենք բոլոր հակամարտությունների լուծմանը երկխոսության միջոցով: Պատերազմը ոչ մի լավ բան չի բերում», ասել է Իրանի նախագահը:

Ահմադինեժադը նշել է, որ ղարաբաղյան կարգավորումը փակուղում չէ: «Մենք կողմ ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք մտադիր ենք աջակցել Ադրբեջանին երկխոսության միջոցով հարցը արդարացի լուծելու համար: Մենք հայտնել ենք մեր մտադրության մասին Բաքվին, և մեր առաջարկությունները ուժի մեջ են»,-ասել է Իրանի նախագահը, հաղորդում է ANS TV-ին: