25 դեկտեմբերի 2010 - 11:13 AMT
Լվովում տեղի է ունեցել «Հայկական ջազը հայկական բակում» փառատոնը

Լվովում տեղի է ունեցել «Հայկական ջազը հայկական բակում» փառատոնը: Փառատոնը բացվել է Կիևի LeLa Projekt ջազ-խմբի ելույթով, որի մենակատարներն են Լաուրա և Քրիստինա Մարտիրոսյանները: Խումբը կատարում է հին հայկական երգերը Կոմիտասի մշակմամբ, Սայաթ Նովայի և այլ կոմպոզիտորների մշակմամբ: Հնչել են նաև հայկական ժողովրդական երգեր հայկական մեղեդու և եվրոպական ջազի հնչյուններով: Փառատոնում կատարվել են Մարտիրոսյան քույրերի հեղինակային երգերը:

LeLa Projektժ-ին մասնակցում են հայտնի ջազ-երաժիշտներ, որոնց թվում են նաև դաշնակահար Նատալիա Լեբեդևան և սաքսոֆոնահար Վիկտոր Պավելկոն, հաղորդում է Analitika.at.ua-ն: