25 դեկտեմբերի 2010 - 11:33 AMT
Գերմանական Wau Holland Foundation հիմնադրամը նվիրատվություններ է հավաքում WikiLeaks-ի համար և մարում է նրա հաշիվները

2010թ. WikiLeaks-ը մեկ միլիոն եվրո է ստացել որպես նվիրատվություն: Գերմանական Wau Holland Foundation հիմնադրամը նվիրատվություններ է հավաքում WikiLeaks-ի համար և մարում է նրա հաշիվները:

Կայքի ծախսերը ընթացիկ տարվա սկզբից կազմել են շուրջ 380 հազար եվրո (մոտ 500 հազար դոլար): Միջոցների մեծ մասը կծախսվի տեխնիկական սարքավորումների, ինտերնետի և աշխատակիցների ուղևորությունների համար:

Ըստ հիմնադրամի ներկայացուցիչ Հենդրիկ Ֆալդի, կայքը նաև որոշել է աշխատավարձ վճարել իր աշխատակիցներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: