25 դեկտեմբերի 2010 - 13:07 AMT
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն իր հաճախորդներին ավտոմեքենաների ապահովագրության զեղչային համակարգ է առաջարկում

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է ավտոմեքենաների ապահովագրության զեղչային համակարգ: Այսուհետ ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս ավտոմեքենայի սեփականատիրոջը կտրվի նաև զեղչի քարտ` մեկ տարի գործողության ժամկետով (սկսած 2010 թ. դեկտեմբերի 18-ից), որը հնարավորություն կտա սպասարկվել ավելի ցածր սակագներով, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Մասնավորապես, զեղչի քարտի շնորհիվ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-յի հաճախորդները կարող են խնայել տարեկան ավելի քան 106,5 հազար ՀՀ դրամ մի շարք ծառայություններից օգտվելիս (շարժիչի յուղի փոխում, անվադողեր, ավտոտրանսպորտային պահեստամասերի, դեղորայքի ձեռք բերում կամ ամբուլատոր բուժում):

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունն ունի ամենածավալուն գործակալական ցանցերից մեկը Հայաստանի Հանրապետության տարածքում: Ընկերության պոտենցիալ հաճախորդները կարող են օգտվել ԱՊՊԱ պայմանագրերի տուն առաքման ծառայությունից , պատվիրել այն հեռախոսով, էլեկտրոնային փոստով, ընկերության կայքի կամ TelCell վճարային տերմինալների միջոցով: Ընկերությունն ունի ոչ կյանքի ապահովագրության 13 դասերի լիցենզիա: