25 դեկտեմբերի 2010 - 16:39 AMT
Դավիթ Ջամալյան. 2011թ. Ադրբեջանը կշարունակի տեղեկատվական-քարոզչական պատերազմը Հայաստանի դեմ

2011թ. Ադրբեջանը կշարունակի տեղեկատվական-քարոզչական պատերազմը Հայաստանի դեմ: Ինչպես Երևանում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարին կից հանրային խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը, ադրբեջանական իշխանությունները կշարունակեն հակահայկական բանաձևեր առաջադրել միջազգային կազմակերպություններում և կազմակերպել դիվերսիոն գործողություններ ղարաբաղյան հակամարտության գոտում:

Ջամալյանը նշել է, որ այսօրվա պայմաններում, երբ դեռևս խաղաղ պայմանագիր չի կնքվել Ադրբեջանի հետ, Հայաստանը, ըստ ռազմական դոկտրինի, պարտավոր է հանդես գալ որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր, քանի որ Ղարաբաղի ժողովրդին և Հայաստանի քաղաքացիներին իրական վտանգ է սպառնում: