25 դեկտեմբերի 2010 - 16:45 AMT
Հայաստանը պետք է իր մշակույթի յուրաքանչյուր տարրը միջազգային մակարդակի բարձրացնի

Երևանում տարվա ամփոփիչ մամլո ասուլիսում Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայկական խաչքարերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության մեջ ընդգրկելու կապակցությամբ նշել է, որ սեփական ծագման ու մշակութային արժեքների հարցում հայերի վստահությունը միայն բավական չէ: «Մենք չպետք է պարզապես վստահ լինենք նրանում, թե մենք ինչ հին ժողովուրդ ենք և ինչպիսի մշակութային ժառանգություն ունենք: Հարկավոր է մեր մշակույթի յուրաքանչյուր տարրը միջազգային մակարդակի բարձրացնել և ընդունակ լինել ապացուցելու, որ այն հենց մեզ է պատկանում: Այսպիսով, մենք կկարողանանք պաշտպանել մեր մշակութային արժեքները»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով` խաչքարերի ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության մեջ դրանց որոշակի պաշտպանվածություն է ապահովում: