25 դեկտեմբերի 2010 - 16:50 AMT
Հայաստանի մշակույթի նախարարը Նոր տարին կնշի ընտանիքի հետ

Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Նոր տարին պատրաստվում է նշել տանը` ընտանիքի հետ: Այդ մասին նա հայտնել է դեկտեմբերի 25-ին Երևանում տարվա ամփոփիչ մամլո ասուլիսում:

«Նոր տարին կնշեմ տանը` ընտանիքիս` երկու որդիներիս, թոռնիկիս և հայրիկիս հետ»,- նշել է նա: Հասմիկ Պողոսյանի խոսքով` իր բարեմաղթանքները տղամարդկանց, կանանց և երեխաներին միշտ տարբեր են: «Տղամարդկանց գալիք տարում մաղթում եմ ինքնավստահություն գործերում և նպատակի հասնելու համար, կանանց` ջերմություն և խաղաղություն ընտանեկան օջախում, իսկ երեխաներին` նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ»,- կիսվել է նա: