Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, դեկտեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում նախահարձակ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 120 անգամ, որոնց ընթացքում արձակվել է շուրջ 450 կրակոց: Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել շփման գծի արևելյան հատվածում տեղակայված ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը, բացի ինքնաձիգերից, կիրառել է «ՍՎԴ» տիպի դիպուկահարային հրացաններ, «ՌՊԿ» և «ՊԿ» տեսակի գնդացիրներ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո նախահարձակ հակառակորդի ակտիվությունը շփման գծի բոլոր ուղղություններում ճնշվել է, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամլո ծառայությունը: