27 դեկտեմբերի 2010 - 13:28 AMT
ՀԱՊԿ երկրների հատուկ ծառայությունները երկու տարում ահաբեկչական բնույթի շուրջ 2000 կայք են հայտնաբերել

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները ծայրահեղական ու ահաբեկչական բնույթի շուրջ 2000 ինտերնետ-կայք են հայտնաբերել, որոնք ազգային ու կրոնական ատելություն են սերմանում: Ինչպես գրում է ռուսական «Քաղաքական ամսագիրը», այդ մասին Մոսկվայում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «ՀԱՊԿ անդամ պետությունների համակարգված տեղեկատվական քաղաքականությունը» միջազգային գիտագործնական խորհրդաժողովի ժամանակ:

Ըստ նրա, հատուկ գործողության արդյունքում փակվեց շուրջ 600 կայք, իսկ հետաքննության արդյունքում հազարավոր քրեական գործեր են հարուցվել: Նա նաև նշել է, որ գործող օրենսդրությունը թույլ չի տալիս արդյունավետ կերպով պայքարել ծայրահեղական ռեսուրսի դեմ: Ըստ Բորդյուժայի, իրավիճակից ելքը կլինի ՀԱՊԿ անդամ պետությունների համակարգված գործողությունները տեղեկատվական ռեսուրսները դրսի ապակառուցողական ազդեցությունից պաշտպանելու համար: