27 դեկտեմբերի 2010 - 13:30 AMT
Ո՞ւր են անհետացել հավկիթները երևանյան վաճառասեղաններից

Դեկտեմբերի 25-ից հետո Երևանի խանութներում հավի ձվերը դարձել են դեֆիցիտ ապրանք, իսկ եթե դրանք հայտնվում են վաճառասեղաններին, ապա դրանց մանրածախ գինը կազմում է շուրջ 70-80 դրամ:

Դեռ դեկտեմբերի սկզբին «Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Մինասե Եփրեմյանը հայտարարել էր, որ այս տարի նախատոնական շրջանում ձվերը չեն թանկանա: «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ձվի գինը չի բարձրանա»,- ասել էր նա: Նրա խոսքերով, ձվերի միջին գինը կկազմի 50 դրամ, ընդ որում «ընտիր» ձվերի գինը կկազմի 60 դրամ: