27 դեկտեմբերի 2010 - 14:10 AMT
Հայկ Դեմոյան. Թուրքիան և Ադրբեջանը նոկաուտի մեջ են

Թուրքիան և Ադրբեջանը գտնվում են նոկաուտի մեջ, Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է պատմաբան Հայկ Դեմոյանը: «Այս տարի Հայաստանը վերջապես կարողացավ արժանի պատասխան տալ ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարություններին: Դրանից հետո Բաքուն մի քիչ հանդարտվեց»,- հայտարարել է պատմաբանը և հավելել, որ Բաքվի համար ուժեղ հարված էր WiliLeaks-ի կողմից ամերիկյան փաստաթղթերի գաղտնազերծումը, ինչը բացասաբար է անդրադաձել Ադրբեջանի վրա: