Կայացել է ֆուտզալի Հայաստանի առաջնության 7-րդ տուրը: Գյումրիում տեղի «Գյումրին» ընդունել է «Հրազդանին» և հաղթել 8:5 հաշվով:
Երևանում «Պոլիտեխնիկը» 4:3 հաշվով հաղթանակ է տարել «Թալգրիգի» նկատմամբ: Այդ տուրից հետո առաջնությունը 15 միավորով ղեկավարում է «Էրեբունին», երկրորդ տեղում «Պոլիտեխնիկն» է, իսկ երրորդ տեղում` «Գյումրին»: Դա եղել է 2010-ի վերջին տուրը, առաջնության մնացած մասը մեկնարկելու է 2011-ի մարտի 6-ին: