27 դեկտեմբերի 2010 - 16:24 AMT
Սերգեյ Մովսիսյանը կմասնակցի Իտալիայի Ամանորյա շախմատի մրցաշարին

2010թ. դեկտեմբերի 28-ից հունվարի 6-ը գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա) իտալական Ռեջիո Էմիլիա քաղաքում կմասնակցի Ամանորյա շախմատի մրցաշարին:

Մրցաշարին կմասնակցեն նաև 9 գրոսմայստերներ. Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Ֆաբիանո Կարունան, Միշել Գոդենան (Իտալիա), Դավիթ Նավարրան (Չեխիա), Ալեքսանդր Մորոզևիչը (Ռուսաստան), Ֆրանսիսկո Վալիեհո Պոնսը (Իսպանիա), Ալեքսանդր Օնիշչուկը (ԱՄՆ), Նայջել Շորթը (Անգլիա) և Վուղար Հաշիմովը (Ադրբեջան), հաղորդում է armchess.am-ը: