27 դեկտեմբերի 2010 - 18:31 AMT
Արա Նռանյան. Հայաստանում ավտոապահովագրման սակագներն անհիմն բարձր են

Հայաստանի կառավարությունը պետք է ի սկզբանե ընտրեր սոցիալական ռիսկերի ապահովագրման ուղին և հետո միայն ներմուծեր «Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման» (ԱՊՊԱ) մասին օրենքը, կարծում է ՀՅ Դաշնակցությունից ԱԺ պատգամավոր, տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը:

«Մենք սկզբունքորեն դեմ չենք ԱՊՊԱ-ին: Եթե ուսումնասիրենք ԵՄ երկրների փորձը, ապա երևում է, որ պարտադիր ապահովագրումը սոցիալական խնդիրների լուծման լավագույն միջոցներից է, և ԱՊՊԱ-ն ապահովագրության այդ տեսակներում առաջատար դիրքերում չէ: Գոյություն ունեն բազմաթիվ սոցիալական ռիսկեր, որոնք Եվրոպայում ավելի վաղ են ապահովագրվել, քան ԱՊՊԱ-ն»,- ասել է պատգամավորը:

Բացի դրանից, Նռանյանի կարծիքով, ԱՊՊԱ սակագներն անհիմն բարձր են: