27 դեկտեմբերի 2010 - 18:35 AMT
Հայաստանում 2010թ. դեկտեմբերի 27-ի դրությամբ որակավորման վկայական ունի 362 հաշվապահ

Հրապարակվել են Հայաստանի Ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 16 դիմորդներից քննությանը ներկայացել է 14 դիմորդ, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 9-ին:

2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 21 քննություն, որոնց արդյուքներով տրվել է 166 վկայական:

Հայաստանի Հանրապետությունում 2010 թվականի դեկտեմբերի 27-ի դրությամբ որակավորման վկայական ունի 362 հաշվապահ, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: