28 դեկտեմբերի 2010 - 12:12 AMT
Ռոման Բերեզովսկին 1 տարով երկարացրել է պայմանագիրը «Խիմկի» ՖԱ-ի հետ

Հայաստանի հավաքականի և «Խիմկի» ՖԱ-ի դարպասապահ Ռոման Բերեզովսկին նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ: Բերեզովսկին 1 տարով երկարացրել է պայմանագիրը «Խիմկի» ՖԱ-ի հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Ռուսական թիմի կազմում Բերեզովսկին հանդես է գալիս 2006-ից : 2010-ի առաջնությունում «Խիմկին» 50 միավորով զբաղեցրել է 13-րդ տեղը: