28 դեկտեմբերի 2010 - 16:19 AMT
2011թ. ՀՀ խորհրդարանը կքննարկի Ղարաբաղում պատերազմի հրահրման համար Ադրբեջանի պատասխանատվության մասին օրինագիծը

Արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովը հաջորդ տարի մտադիր է Հայաստանի խորհրդարանի քննարկմանը ներկայացնել «Ղարաբաղում պատերազմի հրահրման, բանակցային գործընթացի էության խեղաթյուրման ու արգելակման համար Ադրբեջանի պատասխանատվության մասին» օրինագիծ-հայտարարությունը: Այդ մասին Աժ-ում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Ներկայացնելով իր գլխավորած հանձնաժողովի աշխատանքը 2010թ.՝ Ռուստամյանը նշել է, որ այս տարի վավերացվել է 49 միջազգային պայմանագիր, ինչպես նաև փոփոխություններ և լրացումներ են կատարվել 2 օրինագծերում: