28 դեկտեմբերի 2010 - 16:49 AMT
Դեկտեմբերի 28-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 361.05 դրամ

Դեկտեմբերի 28-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 400 000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 362.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 362.50 դրամ:

Ընդ որում, դեկտեմբերի 28-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 361.05 դրամ` դեկտեմբերի 27-ի համեմատ ավելանալով 0.12 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 477.63 դրամ է` ավելանալով 2.61 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.05 կետով` կազմելով 11.93 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: