28 դեկտեմբերի 2010 - 17:24 AMT
ԱԺ գարնանային նստաշրջանում կարող է քննարկվել թիկնապահների գործունեության կարգի մասին օրինագիծը

2011թ. Աժ պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովը պատգամավորների քննարկմանը կներկայացնի թիկնապահների գործունեության կարգի և ոստիկանության ու ճանապարհային ոստիկանության մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին: Այդ մասին խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է հանձնաժողովի ղեկավար Հրայր Կարապետյանը: Ինչ վերաբերում է թիկնապահների գործունեությանը, ապա հանձնաժողովի նախագահը նշել է, որ առաջարկվող օրինագծով նախատեսվում է սահմանել մասնավոր անձին ուղեկցող թիկնապահների և ավտոմեքենաների քանակը: