29 դեկտեմբերի 2010 - 12:21 AMT
Թուրք հաքերները հարձակվել են ANCA-ի կայքի վրա, սակայն, այժմ կայքը աշխատում է բնականոն ռեժիմով

Դեկտեմբերի 29-ին թուրք հաքերները հարձակվել են Ամերիկայի Հայ Դատի հանձնախբմի (ANCA) կայքի վրա՝ որոշ ժամանակով խախտելով կայքի գործունեությունը: Հարձակումը կատարվել է թուրքական Code the arts հաքերների կողմից, որը գլխավորում է հայտնի հաքեր Jeopardyը:

Ինչպես հաղորդում է թուրքական Cihan տեղեկատվական գործակալությունը, հարձակումը ձեռնարկվել է ի պատասխան ANCA-ի պայքարին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար, ինչպես նաև NBA-ի հայտնի բասկետբոլիստ Կոբի Բրայանի դեմ քարոզարշավի, որը դարձել է Turkish Airlanes-ի «դեմքը»: Հաքերներին հաջողվեց մի քանի ժամով կասեցնել կայքի գործունեությունը՝ առաջին էջում տեղադրելով Թուրքիայի դրոշն ու հայտարարություններն ի նպաստ Կոբի Բրայանի:

Թուրք հաքերների հարձակումից մի քանի ժամ անց ANCA-ի կայքը վերականգնեց իր գործունեությունը և այժմ աշխատում է բնականոն ռեժիմով: