7 հունվարի 2011 - 12:15 AMT
2010թ. դեկտեմբերին 2009թ. դեկտեմբերի համեմատ գնաճը Հայաստանում կազմել է 9,4 տոկոս

2010թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.8% գնաճ, ինչը մեծապես պյմանավորվել է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գների 3.4 % գնաճով: Ոչ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են 0.1%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.2% նվազում:

Ինչպես հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, 2010թ. դեկտեմբերին 2009թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 109.4%, այդ թվում`պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 114.0%, ոչ պարենային ապրանքներինը՝ 104.6%, ծառայությունների սակագներինը՝ 104.2%:

2010թ. հունվար-դեկտեմբերին 2009թ. հունվար-դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 108.2%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 108.6%, ոչ պարենային ապրանքներինը` 109.6%, ծառայությունների սակագներինը` 106.8%: