7 հունվարի 2011 - 12:19 AMT
Հունվարի 6-ին Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում պատարագ է մատուցվել

ՀԱԵ ուկրաինական թեմը կրկնակի տոն է նշել՝ Աստվածահայտնության և Սուրբ Ծննդի տոնը: Պատարագ է մատուցվել Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում, որից հետո տեղի է ունեցել ջրօրհնեքի արարողությունը, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մկրտությունը Հորդանան գետում: Ջուրը օրհնում են Աստվածաշնչով, սուրբ խաչով և սուրբ մյուռոնով: Օրհնած ջուրը բաժանեցին բոլոր ներկաներին, հաղորդում է Analitika.at.ua-ն: