7 հունվարի 2011 - 12:54 AMT
Ասլան Բայրամ. Van Way Airlines-ը մտադիր է բացել Վան-Երևան չվերթը

Թուրքական Van Way Airlines ընկերությունը մտադիր է բացել Վան-Երևան չվերթը: Այդ մասին հայտարարել է ընկերության նախագահ Ասլան Բայրամը:

Ըստ նրա, ֆինանսական ճգնաժամի պատճառով ընկերությունը ստիպված էր կրճատել թռիչքների քանակը: «Սակայն, մենք հաջողությամբ հաղթահարեցինք այդ դժվարությունները և առաջիկայում մտադիր ենք վերսկսել չվերթերը դեպի Անկարա, Գազիանտեպ և Տրաբզոն: Հետագայում մեր պլաններում են թռիչքները դեպի Թեհրան, Ուրմիա, Թեբրիզ, Իրաքի Էրբիլ և Սուլեյմանիե քաղաքները, ինչպես նաև դեպի Երևան: Մենք մտադիր ենք թռիչքները սկսել արդեն հունվարի 15-ից»,-ասել է նա՝ հավելելով, որ մշտական ավիաչվերթների բացումը կնպաստի Վանի զարգացմանը, գրում է թուրքական «Զաման» թերթը: