7 հունվարի 2011 - 13:58 AMT
«Մոսսադի» նախկին ղեկավարը գտնում է, որ Իրանը մինչև 2015 թվականը միջուկային ռումբ ստանալու շանս չունի

Մեիր Դաղանը պաշտոնապես լքել է «Մոսսադի» ղեկավարի պաշտոնը, որը զբաղեցնում էր վերջին ութ տարիների ընթացքում: Այդ կապակցությամբ մի քանի հայտարարություններ կատարվեցին, այդ թվում` նա արտահայտվեց Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ:

Դաղանը գտնում է, որ Իրանը մինչև 2015 թվականը միջուկային ռումբ ստանալու շանս չունի: Նա նշել է, որ «Իրանը մշտապես բախվում է տարատեսակ խնդիրների, որոնք արգելակում են նախագծի զարգացումը: Այլապես նրանք վաղուց արդեն միջուկային զենք կունենային»:

Դաղանի կարծիքով` իրանական վարչակարգը լուրջ ներքին հակասություններ ունի, ուստի իշխանություններն իրենք չեն կարողանում պայմանավորվել այն մասին, թե որ ուղղությամբ պետք է զարգանա ազգային միջուկային ծրագիրը, հաղորդում է MIGnews-ը: