7 հունվարի 2011 - 14:41 AMT
Ադրբեջանը մտադիր է գնել Ուկրաինայից նորաստեղծ «Օպլոտ» տանկը

Փետրվարին Ուկրաինան առաջին անգամ սպառազինության միջազգային ցուցահանդեսում կներկայացնի նորագույն «Օպլոտ» տանկը, որի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Ադրբեջանը: Տանկը ստեղծվել է Խարկովի Մորոզովի անվան կոնստրուկտորական բյուրոյում, այն առաջին անգամ կցուցադրվի Աբու Դաբիում IDEX-2011 ցուցահանդեսի շրջանակներում, որը կանցնի փետրվարի 20-24-ը, հաղորդում են ուկրաինական ԶԼՄ-ները:

Ադրբեջանը հետաքրքրվում է այդ տանկով և արդեն բանակցություններ են ընթանում տանկի գնման շուրջ: