8 հունվարի 2011 - 13:47 AMT
Orange-ի բաժանորդների քանակը 2010թ. ավարտին կազմել է 500 000 մարդ

Orange-ը մուտք է գործում 2011թ. արդեն մեծ Orange ընտանիքով` 500,000 ակտիվ բաժանորդով, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Ինչպես նշել է Orange-Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, 2010 թ. շատ կարեւոր էր. ընկերության համար, դա առաջին տարին էր, երբ ընկերությունը լիարժեք գործունեություն ծավալեց Հայաստանում։ 2010թ. եղել է բազմաթիվ նորարարությունների, նոր առաջարկների, ցանցի ընդլայնման, բաժանորդային բազայի կառուցման և ներդրումների տարի: «Մենք հպարտ ու երջանիկ ենք մեր ձեռքբերումներով, որոնք Orange-ի թիմի նվիրված ու խանդավառ աշխատանքի արդյունք են»,-ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: