8 հունվարի 2011 - 13:50 AMT
Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը տեղի կունենա 2011թ. առաջին եռամսյակում

Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպումը տեղի կունենա 2011թ. առաջին եռամսյակում: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ ամփոփիչ հաղորդագրության, եռակողմ հանդիպման մասին առաջարկությունն արվեց Ստամբուլում 2010թ. տեղի ունեցած հանդիպման ժամանակ, հաղորդում է 1news.az-ը:

Ըստ Euronews-ի թուրքական խմբագրության, Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը նախատեսվում է անցկացնել Իրանում: