8 հունվարի 2011 - 16:33 AMT
Արամ Առաջինն անհրաժեշտ է համարում համագործակցության ակտիվացումը Իրանի հայ համայնքի և իշխանությունների միջև

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հունվարի 8-ին հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպան Ղատան Ֆարուքն Աբադի հետ: Հանդիպման ընթացքում, որը մոտ մեկ ժամ է տևել, կողմերը մի շարք հարցեր են քննարկել, այդ թվում հարցեր, որոնք առնչվում էին իրանահայերին:

Արամ Առաջինն անհրաժեշտ է համարում համագործակցության ակտիվացումը Իրանի հայ համայնքի և իշխանությունների միջև: